ԵԱՏՄ-ում միասնական էներգետիկ տարածք կստեղծվի. Պեսկով
ԱշխարհԵԱՏՄ երկրների միջև ընդհանուր էներգետիկ տարածq ստեղծելու ծրագրեր կան, դրանք օրակարգում են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ինտեգրացիոն գործընթացներն արագ չեն կարող իրականացվել։ Այսօր Բիշքեկում աշխատում են ԵԱՏՄ երկրների ղեկավարները, գրում է Ռիա Նովոստին։
«Կան զարգացման ծրագրեր, որոնք այսօր քննարկվում են, սա միասնական էներգետիկ տարածք է, գազ և այլն, այս ամենը օրակարգում է, ինտեգրացիոն գործընթացները, որպես կանոն, ժամանակին են գծվում և չեն կարող արագ իրականացվել։ Բարդ, տքնաջան աշխատանք է, բայց ամենակարևորն այն է, որ դրա արդյունքները լիովին համահունչ են բոլոր մասնակից պետությունների ժողովուրդների շահերին»,- ասել է Պեսկովը։