Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները դեռևս անմխիթար վիճակում են. Պեսկով
ԱշխարհՍխալ է եզրակացություններ անել, որ ռուս Վիկտոր Բուտի և ամերիկուհի Բրիթնի Գրիների փոխանակումը քայլ է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ։ Երկրների միջև հարաբերությունները դեռևս անմխիթար վիճակում են, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Բուտը գրեթե 15 տարի անցկացրել է ԱՄՆ բանտում՝ ԱՄՆ քաղաքացիներին սպանելու դավադրության և ահաբեկչությանը նյութապես աջակցելու մեղադրանքով։ Բասկետբոլիստ Բրիթնի Գրիները, իր հերթին, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 0,7 գրամ հաշիշի մաքսանենգության համար։ Նա ձերբակալվել է Շերեմետևոյում 2022 թվականի փետրվարին։
«Բանակցությունները վերաբերում էին բացառապես փոխանակումների թեմային: Հավանաբար սխալ է հիպոթետիկ եզրակացություններ անել, որ սա կարող է քայլ լինել երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Ոչ, երկկողմ հարաբերությունները շարունակում են մնալ տխուր վիճակում»,- ասել է նա «Известия»-ին տված հարցազրույցում։