Գերմանիայի ոստիկանությունը ցլի սերմնահեղուկի 60 գողացված տարա է որոնում
ԺամանցԳերմանիայում ոստիկանությունը փնտրում է գողերի, ովքեր գողացել են ցլի սերմնահեղուկի 60 տարա, գրում է HuffPost-ը։ Այս պահին ոստիկանները կորցրել են հետքը։
Իշխանությունների տվյալներով՝ Օլֆեն քաղաքի ֆերմայից գողացել են 60 կոնտեյներ։ Ըստ ոստիկանության՝ դա տեղի է ունեցել կա՛մ ուշ գիշերը, կա՛մ վաղ առավոտյան, երբ գյուղատնտեսական ձեռնարկությունում ամենաքիչ թվով մարդիկ են եղել։
Այս պահին ստույգ հայտնի չէ, թե ինչպես են հանցագործները գողացել տարաները, ինչպես են նրանց հաջողվել աննկատ մնալ, և ինչի համար է այդքան շատ ցլի սերմնահեղուկի կարիք եղել։ Այս ամենը բարդացնում է քննիչների աշխատանքը։ Գողերը հանցագործության վայրում ոչ մի ապացույց չեն թողել։
Բուն ֆերմայում անհանգստանում են, որ կենսանյութը կարող է անհետանալ, եթե այն պահվի սխալ պայմաններում։