Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՌուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ գտնվում են անմխիթար վիճակում։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբում ելույթի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ամերիկյան կողմի վարած հակառուսական կուրսը սրվում է։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանը դոկտրինալ կերպով հայտարարված է ԱՄՆ-ի թշնամի և հակառակորդ։
«Մենք պետք է ելնենք այն հանգամանքից, որ, այսպես կոչված, ռուսական սպառնալիքի դեմ պայքարում միջոցների ողջ զինանոցը՝ տնտեսական, ռազմաքաղաքական, տեխնոլոգիական, տեղեկատվական և քարոզչական և այլ ճնշում գործադրելու գիծը եղել և կմնա։ Ամերիկյան արտաքին քաղաքականության ապագան հաստատուն է»,- ասել է Ռյաբկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունները անմխիթար վիճակում են։