Պուտինը ԵԱՏՄ ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում նախաամանորյա ոչ պաշտոնական հանդիպմանը
Արտաքին Քաղաքական
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ամանորյա հանդիպմանը, գրում են միջազգային լրատվամիջոցները։
«Ուզում եմ հիշեցնել, որ մենք ձեզ սպասում ենք Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների նախաամանորյա համաձայնեցված ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին։
Նշենք, որ այսօր Բիշքեկում հանդիպել են Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարներն ու ԵԱՏՄ դիտորդ երկրի՝ Ուզբեկստանի վարչապետը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան