Արցախի պետական նախարարը քաղպաշտպանության հարցերով խորհրդակցություն է անցկացրել
Արցախ
Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 9-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքացիական պաշտպանության համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների և պաշտոնյաների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի պետնախարարի աշխատակազմից, խորհրդակցության ընթացում ներկայացվել և քննարկվել է Արցախի Հանրապետության քաղպաշտպանության պլանը, փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ: Կարևոր է համարվել առկա մարտահրավերներին համահունչ, իրատեսական և կենսունակ փաստաթղթի մշակումը:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության պատշաճ մակարդակով կազմակերպումն առաջնային է համարել բնակչության անվտանգության տեսանկյունից՝ ընդգծելով, որ այն նաև Կառավարության գործունեության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի: Նա կարևոր է համարել քաղպաշտպանությունում ներգրավված գերատեսչությունների փոխգործակցված և համակարգված աշխատանքը, պարբերական ուսումնավարժանքների իրականացումը, ինչպես նաև բնակչության շրջանում ուսումնական միջոցառումների կազմակերպումը:
Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քաղպաշտպանության ոլորտին վերաբերող խնդիրների քննարկման համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)