Պետք չէ ոչ մեկին վստահել, միայն ինձ կարելի է վստահել․ Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ միայն իր խոսքերին կարելի է վստահել։ Այսպես է նա պատասխանել լրագրողի այն հարցին, թե ում պետք է վստահել՝ զինկոմի՞ն, թե՞ պաշտպանության նախարարությանը։ Այս մասին բարձրաձայնվել է Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Լրագրողը հիշեցրել է, որ ավելի վաղ պետության ղեկավարը և պաշտպանության նախարարությունը հայտնել էին, որ ռուս զինվորականների և մոբիլիզացվածների տեխնիկայի հետ կապված խնդիրները լուծվում են։ Սակայն, ըստ նրա, մարտիկների կողմից առաջնագծից հաղորդագրությունների հոսքը չի դադարում. նրանք համազգեստ ու դեղորայք են խնդրում։ «Ո՞ւմ հավատալ՝ պաշտպանության նախարարության զեկույցներին, թե՞ առաջնագծի զինվորներին»,- հարցրել է թղթակիցը Պուտինին։
«Պետք չէ ոչ մեկին վստահել: Միայն ինձ կարելի է վստահել։ Իսկ մենք աշխատում ենք պաշտպանության նախարարության հետ»,- ասել է ՌԴ նախագահը։