ԱՄՆ-ում 65 տարի անց բացահայտել են չորսամյա տղայի ինքնությունը, ում մարմինը գտել էին ստվարաթղթե տուփի մեջ
ԱյլԱՄՆ-ում բացահայտել են չորս տարեկան երեխայի ինքնությունը, ում 1957 թվականի փետրվարին մահացած էին գտել տուփի մեջ: Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում։ Ոստիկանները հայտնաբերել են վերմակով փաթաթված տղայի դի, որը ընկած էր ստվարաթղթե տուփի մեջ։ 65 տարի, ըստ ոստիկանության, գործը չէր բացահայտվում։
Արդյունքում 2022 թվականին, օգտագործելով գենետիկական ծագումնաբանությունը, հնարավոր է եղել հաստատել երեխայի անունը․ պարզվել է, որ նա Ջոզեֆ Ավգուստ Զարելլին է։
«Մենք ունենք մեր կասկածները, թե ով կարող է պատասխանատու լինել սպանության համար, բայց իմ կողմից անպատասխանատու կլիներ կիսվել այս կասկածներով, քանի որ քրեական հետաքննությունը շարունակվում է», - ասվում է Ֆիլադելֆիայի ոստիկանության սպանությունների բաժնի կապիտան Ջեյսոն Սմիթի հայտարարության մեջ: