Պուտինը՝ Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի մասին
ԱշխարհԴեկտեմբերի 9-ին ԵԱՏՄ առաջնորդների հանդիպումներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ այս պահին նոր մոբիլիզացիայի պատճառներ չկան։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ գործոններ կարող են փոխել այս որոշումը, երկրի ղեկավարն ասել է, որ այսօր նման գործոններ չկան։
«Նոր զորահավաքի գործոն չկա, ես ասել եմ՝ 300 հազարը զորակոչվել են զորահավաքի շրջանակներում... Նորից կրկնեմ՝ 150 հազարը խմբավորումներում են, խմբավորումներում գտնվողներից միայն կեսը (քիչ ավելի քան 77 հազար) գտնվում են մարտական ստորաբաժանումներում»,- հիշեցրել է ՌԴ նախագահը։