Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել երկու ուսանողների՝ հարավկորեական դրամաներ դիտելու համար
ԱյլՀարավկորեական Chosun Ilbo լրատվամիջոցը հայտնել է, որ երկու ուսանողներ մահապատժի են ենթարկվել Հյուսիսային Կորեայում՝ հարավկորեական դրամաներ դիտելու և զանգվածաբար տարածելու համար, գրում է Mothership-ը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ մահապատիժներն իրականացվել են հոկտեմբերի սկզբին։ Ենթադրաբար, դատավճիռը հիմնված է ԿԺԴՀ-ի մշակութային օրենքի վրա, որը քրեականացնում է հարավկորեական ժամանցային բովանդակության դիտումը կամ այն երկիր ներմուծումը: Ըստ աղբյուրների՝ ամբաստանյալները երկու ուսանող են եղել։
Նրանց բռնել են՝ դրամաների պատճեններն իրենց ընկերներին փոխանցելիս: Բացի այդ, Chosun Ilbo- տվյալներով, մահապատժի ենթարկվածները 18 տարեկանից ցածր են եղել։ Հաղորդվում է, որ նրանց վրա կրակել են։