Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի պաշտպանական օգնության փաթեթ հատկացնելու մասին
ԱշխարհՍպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն 275 մլն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ պաշտպանական օգնության այս փաթեթը «կուղարկվի» Կիեւ մոտ ժամանակներս։
Ըստ Քիրբիի` այն կներառի «նոր հնարավորություններ՝ ամրապնդելու պաշտպանական կարողությունները և հակազդելու սպառնալիքներին», ներառյալ անօդաչու սարքերի հարձակումները: Օգնության փաթեթը կներառի նաև հրետանային արկեր, ասել է նա։