Էլթոն Ջոնը հայտարարել է, որ հեռանում է Twitter-ից
ԱյլԲրիտանացի երգիչ և երգահան Էլթոն Ջոնը հայտարարել է, որ դադարեցնում է Twitter-ի օգտագործումը՝ սոցիալական ցանցի նոր քաղաքականության պատճառով։
«Ամբողջ կյանքում փորձել եմ օգտագործել երաժշտությունը՝ մարդկանց համախմբելու համար: Տխուր է տեսնել, թե ինչպես է ապատեղեկատվությունն օգտագործվում մեր աշխարհը բաժանելու համար»,- գրել է արտիստը: «Ես որոշել եմ այլևս չօգտագործել Twitter-ը՝ իր քաղաքականության վերջին փոփոխությունների պատճառով, որոնք թույլ կտան ապատեղեկատվությունն ակտիվորեն տարածել առանց որևէ վերահսկողության»,- հավելել է նա։
Գրառումը մեկնաբանել է Իլոն Մասկը։ «Ես սիրում եմ Ձեր երաժշտությունը: Հուսով եմ, որ կվերադառնաք: Ձեզ մտահոգու՞մ է կոնկրետ ապատեղեկատվություն»,- գրել է նա։