COVID-19-ից մահացել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի աստղ Գարի Ֆրիդկինը (լուսանկարներ)
Լուսանկարներ
«Աստղային պատերազմների» և «Սպիտակաձյունիկի» դերասան Գարի Ֆրիդկինը մահացել է 70 տարեկան հասակում, հայտնում է New York Post-ը։
Արտիստի մահվան պատճառը եղել են կորոնավիրուսից հետո առաջացած բարդությունները։ Ֆրիդկինը մահացել է դեկտեմբերի 2-ին՝ Օհայո նահանգի Յանգսթաունի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, երեքուկես շաբաթ ծանր վիճակում մնալուց հետո:
«Չնայած Գարին ցածրահասակ էր, նա իսկական հսկա էր իր ընտանիքի և ընկերների համար: Նրա ժառանգությունը կապրի նույնիսկ նրանից հետո: Եվ այն պատմությունները, որոնց ստեղծմանը նա մասնակցել է, կհիշվեն և կպատմվեն բոլոր նրանց կողմից, ովքեր սիրում էին նրան», - ասվում է Ֆրիդկինի մահվան պաշտոնական հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)