Ուժեղացնել վերահսկողությունը «հայկական զինված կազմավորումների նկատմամբ»․ Ադրբեջանի ՊՆ
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը «հայկական զինված կազմավորումների նկատմամբ»։ Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին նա ասել է պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում։
Համապատասխան հանձնարարականներ են տրվել ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում ՀՀ ԶՈւ գործունեության մշտական մոնիտորինգն ու վերահսկողությունն առավել ուժեղացնելու ուղղությամբ։
«Կարևորվել է մարտական հերթապահության և առօրյա ծառայության ընթացքում հրդեհային և այլ անվտանգության կանոնների խստիվ պահպանումը, հատուկ ուշադրությունը անձնակազմի գաղափարական և բարոյահոգեբանական աջակցության հետագա ամրապնդմանը»,-գրում է պարբերականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)