Ժան Կլոդ Վան Դամն այցելել է Ուկրաինա
Լուսանկարներ
Ամերիկացի դերասան Ժան Կլոդ Վան Դամն այցելել է Ուկրաինա` արևմտյան Ուժգորոդի կլինիկա։
Վան Դամը պաշտոնապես չի հայտարարել իր` Ուկրաինա մեկնելու մասին։ Դերասանի՝ ուկրաինական կլինիկա այցի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Վան Դամի հետ համատեղ լուսանկար է հրապարակել Ուժգորոդի նյարդավիրաբուժության և նյարդաբանության տարածաշրջանային կլինիկական կենտրոնի բժիշկ Միխայիլ Երշովը։
Ինչպես հայտնում է Strana.ua Telegram ալիքը, հայտնի են դերասանի` կլինիկա այցելելու պատճառները, սակայն մանրամասները չեն բացահայտվում հենց Վան Դամի խնդրանքով։
Ուկրաինայի TV News Service-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասանի ժամանումը կապված է որոշակի առողջական խնդիրների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)