Քեյթ Հադսոնը հանրության մեջ հայտնվել է իր 18-ամյա որդու հետ
Լուսանկարներ
Ամերիկացի դերասանուհի Քեյթ Հադսոնը երկար ժամանակ անց առաջին անգամ հանրության առաջ հայտնվել է իր 18-ամյա որդու՝ Ռայդերի հետ։
Դերասանուհին հագել է մինչև հատակ հասնող սպիտակ զգեստ, որը լրացրել է կլատչով և մետալիկ էֆեկտով բարձրակրունկ կոշիկներով։ Նրա որդին կրել է մուգ կապույտ կոստյում ու կոշիկներով։
Քեյթ Հադսոնը երեք երեխա ունի երեք տարբեր տղամարդկանցից։ Ռոք երաժիշտ Քրիս Ռոբինսոնի հետ առաջին ամուսնությունից դերասանուհին որդի է ունեցել՝ Ռայդերը, ով այժմ 18 տարեկան է։ Նա ունի 11-ամյա որդի՝ Բինգհեմը, Muse-ի մենակատար Մեթյու Բելամիից, և 4-ամյա դուստր Ռանին՝ Lightwave Records-ի հիմնադիր Դենի Ֆուջիկավայից: Վերջինիս հետ Հադսոնը նշանվել է 2021 թվականի սեպտեմբերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)