Դրեզդենում կրակոցներ արձակած տղամարդը մահացել է բերման ենթարկվելու ժամանակ ստացած վնասվածքից
ԱշխարհԻրավապահները բերման են ենթարկել 40-ամյա տղամարդուն, ով կրակ է բացել Դրեզդենի (Գերմանիա) կենտրոնում և պատանդներ վերցրել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նախ զինված տղամարդը ներխուժել է տեղի ռադիոկայանի շենք և կրակ բացել։ Այնուհետեւ նա մեքենայով գնացել է առեւտրի կենտրոն, որտեղ պատանդներ է վերցրել:
Կրակողին ձերբակալելու համար ոստիկանությունը լայնածավալ հատուկ գործողություն է սկսել։
Գործողության արդյունքում ոստիկանությունն ազատ է արձակել պատանդներին, նրանք չեն տուժել։ Հարձակվողը վիրավորվել է ձերբակալության ժամանակ։
Քաղաքի կենտրոնում կրակելուց առաջ տղամարդը սպանել էր իր 62-ամյա մորը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանցագործը մահացել է ստացած վերքից, հաղորդում է Bild-ը։