Ուկրաինայում հայտարարել են Ռուսաստանի տարածքին հարվածելու պատրաստակամության մասին
Աշխարհ
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է Կիևի պատրաստակամության մասին՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի Դաշնության տարածքին Ուկրաինային հարվածներ հասցնելու դեպքում։ Այս մասին նա ասել է ուկրաինական NTA հեռուստատեսային գործակալության եթերում, փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք ամեն ինչի ընդունակ կլինենք։ Ուստի, եթե ինչ-որ բան վերաբերում է մեր շահերին, ապա ոչ ոքի չենք հարցնի, թե որտեղ պետք է հարվածենք թշնամուն»,- ասել է Դանիլովը՝ ի պատասխան Ուկրաինայի՝ երկրին հարվածների շարունակման դեպքում արձագանքելու հարցին։
Միաժամանակ, նա նշել է Ռուսաստանի Դաշնության տարածքները՝ սկսած Ուկրաինայի հետ սահմաններից, վերջացրած Վլադիվոստոկով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն