ՌԴ-ի և Թուրքիայի միջև խորհրդակցությունների ընթացքում հաստատվել է հացահատիկի գործարքի փաթեթային բնույթը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հացահատիկի գործարքի փաթեթային բնույթը հաստատվել է փոխնախարար Սերգեյ Վերշինինի և նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալի խորհրդակցությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը։
Վերշինինը Օնալին պատմել է նաև «Ուկրաինայի զինված ուժերի՝ Դոնբասում խաղաղ բնակչության վրա հարձակումների մասին», հավելել են նախարարությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հացահատիկի գործարքով ուկրաինական պարենային ապրանքների արտահանման ծավալը գերազանցել է 13 մլն տոննան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)