Իտալիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Աշխարհ
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան վարակվել է կորոնավիրուսով, նրա COVID-19-ի թեստի պատասխանը դրական է եկել։ Այս մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, հայտնել է ANSA լրատվական գործակալությունը։
Լրագրողների տեղեկություններով՝ պետության 81-ամյա ղեկավարը «թեթև ջերմություն» ունի, նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումները հետաձգվել են։ Նշվում է, որ քաղաքական գործիչը «շարունակում է կատարել իր պարտականությունները և գտնվում է նախագահական Քվիրինալ պալատում ինքնամեկուսացման մեջ»։
Սերջիո Մատարելլան ավելի վաղ պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)