Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Hyundai «Hyundai Sonata»-ն ու «Kia Sorento»-ն. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր` դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արգիշտի փողոցում` Հաղթանակ կամրջի սկզբնամասում, «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել են «Kia Sorento» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)