Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

Ի՞նչ է մեզ պատահել, ինչո՞ւ ենք մեր երկրից ձեռք քաշել. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

Ի՞նչ է մեզ պատահել, ինչո՞ւ ենք մեր երկրից ձեռք քաշել: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայկական օրակարգի»-ի վերջին քննարկման ժամանակ (թեման՝ համընդհանուր անհոգությունն ու խաղաղության իլյուզիաները/  իմ գործընկեր Կարեն Վրթանեսյանը արեց հետևյալ հարցադրումները.

- Արդյո՞ք մեր ընդդիմությունն ունի իրականությունը գնահատելու ինստիտուցիոնալ համակարգեր

- Արդյո՞ք ընդդիմությունն ունի ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանելու համակարգեր. մենք այսօր խոսում ենք ինչ-որ բաներից, բայց արդեն մոռացել ենք, թե ինչից էինք խոսում մեկ ամիս առաջ:

- Ինչո՞ւ ընդդիմությունը չկարողացավ կառուցել ընդդիմադիր ենթակառուցվածքներ։

Կարիք կա՝ հասկանալու, թե ինչ ունենք որպես «ընդդիմություն», և ինչ պետք է ունենանք փոխարենը։

Ունենք հիմնականում գրագետ ու պարկեշտ մարդկանցից կազմված խմբակցություններ և 1-2 տասնյակ հանրային գործիչներ, որոնք այս կամ այն չափով փորձում են չլռել։

Ու մենք ուզում ենք այս ռեսուրսով իշխանություն փոխե՞լ, արթնացնել հասարակությանն ու կանգնեցնել պետությունը կորցնելու պատմության անի՞վը։ Անլուրջ է այդպես մտածելը։ Չտեսնել սա հնարավոր է միայն մի դեպքում՝ եթե չես ուզում։

Փոխարենը՝ Հայաստանում կա լատենտ մտահոգության մթնոլորտ։  Բոլոր մտահոգ մարդիկ արդեն ընդդիմություն են։ Քաղաքական ճիշտ մենեջմենթի խնդիրն է՝ մտահոգությունը վերածել քաղաքական-հասարակական պրոցեսի։ 5-7 տոկոս մայրաքաղաքային և մարզային ակտիվից կազմված աշխատանքային մեքենան գործի կդնի թափանիվը, ու մենք կզարմանանք, թե քնած, անտարբեր հասարակությունն ինչպես է արագ վերափոխվում։ Մեր դիմաց կանգնած է երկիրը աղետի բերած իշխանությունը, և նրա հետ դասական ընդդիմության վարքագծով համակեցությունը աննորմալություն է։

Ի՞նչ խնդիր պետք է լուծի էֆեկտիվ ընդդիմությունը.

ա. Ճիշտ ձևակերպումներով բացատրել, թե ՀՀ-ում ինչու պետք է փոխվի իշխանությունը

բ. Ձևակերպել՝ ինչ է լինելու իշխանության փոփոխությունից հետո՝ պետության և  քաղաքացու համապարփակ օրակարգը։

գ. Առաջացնել հանրային լայն սպասումներ ընդդիմությունից։

Սա բովանդակությունն է, որը պահանջում է գրագետ մենեջմենթ։ Անենք սա՝ կունենանք արթանացած հասարակություն, և պարզ ընդդիմության փոխարեն՝ ձևավորված ծանրակշիռ համակարգ, իշխանությանը լիարժեք այլընտրանք, որը ամեն պահի՝ արտահերթ, հերթական, կամ ֆորսմաժորային զարգացումներում կարող է վերցնել իշխանությունը և զերծ պահել պետությունը նոր աղետներից։

Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում։

Մենք սկսում ենք ամեն ինչի համակերպվել, ոչ մի բանից չսթափվել։ Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է։

Իշխանությունն ասում է՝ ես զենք չեմ կարողանում բերել, իսկ թուրքը կարող է հարձակվել. ո´չ հասարակության ռեակցիան կա, ոչ՝ ֆորմալ ընդդիմության։ Իշխանությունն ասում է՝ հրաժարվել եմ ՀԱՊԿ-ի  ռազմատեխնիկական աջակցությունից. դարձյալ՝ ոչ մի ռեակցիա։

Իշխանությունը Պրահայում Ղարաբաղը նվիրել է Ադրբեջանին, Պուտինն ու Լավրովը ասում են՝ այո, այդպես է եղել, ու եթե դեմը չառնեք, դա Ձեզ համար ունենալու է ճակատագրական հետևանքներ. էլի՝ ոչ մի հակազդեցություն։ Այսպես գնում ենք դեպի աղետ՝ ամիսների հաշվարկով։ Մենք նախորդ աղետին ու նախորդ պատերազմին համակերպվեցինք, իսկ հիմա սկսում ենք համակերպվել գալի՞ք աղետին ու պատերազմին։

Մեզ ի՞նչ է պատահել, ե՞րբ պիտի սկսենք իրական դիմադրությունը։ Պիտի վերջապես հասկանանք՝ ո՞նց ենք պահելու մեր երկիրը։ Հենց դրա համար է պետք լուրջ ընդդիմադիր համակարգ, որը կհակակշռի ՄԵԿ հոգու ինքնաիշխանությանը, իսկ հետո կդառնա սոլիդ իշխանություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված