Կիևը ֆրանսիական Leclerc տանկեր է ուզում. Ուկրաինայի վարչապետ
ԱշխարհՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Կիևն ակնկալում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան տանկեր ստանալ իր դաշնակիցներից։ Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ դա ներառում է ֆրանսիական Leclerc տանկերը։
«Մենք անչափ շնորհակալ կլինենք», - ասել է Շմիհալը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան գերմանական ARD հեռուստաալիքին հայտնել էր, որ Կիևի իշխանությունները չեն կարողացել ստանալ Բեռլինի համաձայնությունը Leopard-2 մարտական տանկերն ուկրաինական բանակին փոխանցելու վերաբերյալ։