Հոգեբանները պարզել են` ինչ մասնագիտություններ են նախընտրում կանայք
ԺամանցԱրիզոնայի համալսարանի հոգեբանները պարզել են, որ կանայք ավելի շատ են նախընտրում այնպիսի աշխատանք, որ կենտրոնացած է մարդկանց հետ աշխատելու վրա, քան տղամարդիկ: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Sex Roles ամսագրում։
Տղամարդիկ նախընտրում են աշխատել գործիքների և իրերի հետ: Բացի այդ, կանայք ավելի շատ են նախընտրում հեղինակավոր, ինչպես նաև գաղափարների զարգացման հետ կապված գործունեությունը:
Աշխարհի մշակույթների միջև մասնագիտական հետաքրքրությունների գենդերային տարբերություններն ուսումնասիրելու համար հեղինակները վերլուծել են Time ամսագրի կողմից անցկացված առցանց հարցման տվյալները: Գիտնականները վերանայել են 42 երկրների 75 հազար հարցվածների պատասխանները։
Այնուամենայնիվ, հեղինակները նշել են, որ իրենց ընտրությունն ունեցել է սահմանափակումներ։ Հարցվողներն ավելի կրթված և ֆինանսապես ապահով են եղել, քան իրենց երկրի միջին բնակիչը: Նրանք հույս են հայտնել ապագայում աշխատանքը կրկնել ավելի մեծ թվով մարդկանց շրջանում։