Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից
ՀայաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ժաննա Անդրեասյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: