Կոսովոն դեկտեմբերի 15-ին պաշտոնապես կներկայացնի ԵՄ-ին անդամակցելու հայտը
ԱշխարհԿոսովոյի չճանաչված հանրապետությունը մտադիր է դեկտեմբերի 15-ին պաշտոնապես ներկայացնել Եվրամիություն մտնելու իր հայտը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Կոսովոյի իշխանություններին։
Այսպես, տեղական RTK հեռուստաալիքը, որն իր տրամադրության տակ ունի դիմումի տեքստը, հայտնել է, որ «Եվրամիությանը միանալը մնում է Կոսովոյի ռազմավարական նպատակը»։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դիմումի տեքստում նշվում է նաեւ, որ Կոսովոյի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիայի իշխանությունները դեկտեմբերի 15-ին հարցում կուղարկեն Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարությանը (KFOR)՝ իրենց բանակից և ոստիկանությունից բաղկացած սահմանափակ զորակազմ տարածաշրջան տեղափոխելու համար։