Ռոնալդուն նշել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտին
Սպորտ
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն նշել է Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտին։ Նրա խոսքերը փոխանցում է Mirror-ը:
«Ֆրանսիան այժմ գլխավոր ֆավորիտն է, ինչպես ասել էի մրցաշարի մեկնարկից առաջ: Եվ նաև կարծում եմ, որ Մբապեն կլինի այս առաջնության լավագույն խաղացողը»,- ենթադրել է հարձակվողը:
Ռոնալդուն խոսել է նաեւ Անգլիայի հավաքականի՝ քառորդ եզրափակիչում պարտվելուց հետո մրցաշարից հեռանալու մասին։ «Անգլիան շատ լավ ֆուտբոլ ցուցադրեց Ֆրանսիայի դեմ: Կարծում եմ, որ նրանց հետ տեղի ունեցավ նույնը, ինչ եղավ Բրազիլիայի հետ: Հանդիպման ելքի վրա ազդել են մանր դետալները»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)