«Ես մահանում եմ, քիչ ժամանակ ունեմ»․ Սաակաշվիլին նամակ է գրել Մակրոնին
ԱշխարհՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին օգնության խնդրանքով նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Ես մահանում եմ, շատ ժամանակ չունեմ»,- Սաակաշվիլիի խոսքերն է մեջբերում Le Monde-ն։
«Թունաբանները եզրակացրել են, որ ինձ թունավորել են բանտում»,- ասվում է նամակում։
«Ամբողջ կյանքս պայքարել եմ Վրաստանում և Ուկրաինայում ազատության և բարեփոխումների համար, դեմ եմ եղել Ռուսաստանի իմպերիալիստական քաղաքականությանը։ Պուտինը ինձ համարում է իր գլխավոր թշնամիներից մեկը։ Նա հրապարակավ խոստացավ սպանել ինձ։ Հիմա ես բանտում եմ՝ որպես նրա անձնական բանտարկյալներից մեկը»,- գրել է Սաակաշվիլին՝ խնդրելով Մակրոնին մոբիլիզացնել միջազգային աջակցությունը։
Հոդվածը վերնագրված է «Մարդասպաննե՛ր։ Մարդասպաննե՛ր։ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին «թունավորվել» է սնդիկով և մկնդեղով։