Հրդեհ՝ Արմավիր քաղաքում․ փրկարարները տարհանել են 9 բնակչի
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 12-ին, ժամը 12։48-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:33-ին: Այրվել է մոտ 30 խմ կուտակած վառելափայտ: Փրկարարները տարհանել են 9 բնակչի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)