ՌԴ Պետդումայում հնարավոր են համարել Սերբիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելը հանրաքվեից հետո
ԱշխարհՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Սերբիայի՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու որոշումը կախված է սերբ ժողովրդի կամքից։
«Ես չգիտեմ, թե որքանով է դա իրական (Սերբիայի մուտքը Ռուսաստանի կազմ - խմբ.), քանի որ այստեղ որոշումը ոչ թե Վուչիչինն է, այլ ժողովրդինը։ Դա պետք է որոշի ժողովուրդը, դա հանրաքվե է»,- ասել է քաղաքական գործիչը։
Չեպան ընդգծել է, որ քվեարկությունը պետք է անցկացվի ժողովրդի կամքով, քանի որ այս գաղափարն ունի «մեծ թվով հակառակորդներ»։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը «ամեն դեպքում» կաջակցի Սերբիային, քանի որ Սերբիան «խորապես բարեկամ» երկիր է Ռուսաստանի Դաշնության համար։ Չեպան հույս է հայտնել, որ սերբերը կկարողանան գլուխ հանել «այնտեղ բարձրացված սադրանքներից», մինչդեռ Ռուսաստանը կսպասի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դիմումներին։