Էրդողանը հայտարարել է նավթային նոր հանքավայրի հայտնաբերման մասին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Գաբար լեռան շրջանում նավթային նոր հանքավայրի հայտնաբերման մասին, հայտնում է Anadolu-ն։
Նրա խոսքով, նավթի հայտնաբերված պաշարների զուտ ծավալը կազմում է 150 մլն բարել։ Նա հայտնել է, որ պահուստների արժեքը գնահատվում է մոտ 12 մլրդ դոլար։ «Սա 2022 թվականին ցամաքում հայտնաբերված 10 ամենամեծ հանքավայրերից մեկն է»,- նշել է Էրդողանը։