Բժիշկները մանրամասներ են հայտնել Պելեի առողջական վիճակի մասին
Սպորտ
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի բժիշկները հայտնել են հոսպիտալացված բրազիլացու առողջական վիճակի բարելավման մասին, սակայն նշել են, որ առայժմ նա բուժման գործընթացը կշարունակի հիվանդանոցում՝ մասնագետների հսկողության ներքո։
«Պացիենտի վիճակը շարունակում է բարելավվել, մասնավորապես՝ շնչառական վարակի հետ կապված, սակայն դեռ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կարող է նա դուրս գրվել»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը կլինիկայի հայտարարությունը, որտեղ բուժվում է աշխարհի եռակի չեմպիոնը։ .
Պելեն հոսպիտալացվել էր նոյեմբերի վերջին՝ այտուցի և սրտի անբավարարության պատճառով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բրազիլիայի նախկին հարձակվողը տեղափոխվել է պալիատիվ խնամքի բաժանմունք, քանի որ նրա մարմինն այլևս չի արձագանքում քիմիաթերապիային՝ աղիների քաղցկեղի դեմ պայքարում։ Սակայն ֆուտբոլիստի դուստրերը հերքել են այս լուրերը՝ ասելով, որ իրենց հոր հոսպիտալացման պատճառը կորոնավիրուսն է։
Պելեն մի քանի անգամ սոցցանցերում հաղորդագրություններ է հրապարակել Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ, որոնցում, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության և շուտափույթ ապաքինման մաղթանքների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)