Անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին. Արցախի Առողջապահության նախարարություն
Արցախ
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետեւանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երեւան շարունակում է անհնար մնալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Առողջապահության նախարարությունը։
«ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաեւ Երեւանի մասնագետների հետ:
Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի եւ բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,– ասվում է Արցախի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)