Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Սյունիքի մարզպետարանում օպերատիվ շտաբ է ստեղծվել
ՀասարակությունՀայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը։
«Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,-ասված է հաղորդագրության մեջ։