Դաղստանի նախկին վարչապետը կալանավորվել է՝ ՌԴ ՊՆ-ից 108 մլն դոլար հափշտակելու համար
ԱշխարհՄոսկվայի Մեշչանսկի դատարանը Դաղստանի նախկին վարչապետ Մուխթար Մեջիդովին, ով մեղադրվում է Պաշտպանության նախարարության 108 միլիոն ռուբլու յուրացման մեջ, դատապարտել է հինգ տարվա ազատազրկման քրեակատարողական գաղութում։ Նախկին պաշտոնյային պարտավորեցրել են վճարել նաև 900 հազար ռուբլի տուգանք։
«Մոսկվայի Մեշչանսկի դատարանը Դաղստանի նախկին վարչապետ Մուխթար Մեջիդովին, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ, 5 տարի ազատազրկման է դատապարտում քրեակատարողական հիմնարկի գաղութում»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ դատախազը ութ տարվա ազատազրկում էր խնդրել Մաջիդովի համար՝ խոշոր չափերի խարդախության քրեական գործով։ Դաղստանի նախկին վարչապետին մեղադրել են պաշտպանության նախարարության ռադարների արտադրության համար 108 մլն ռուբլի յուրացնելու մեջ։ Այս գործով ևս մի քանի մեղադրյալներ են դատապարտվել։