Տղամարդը ներխուժել է քնած հարևանուհու տուն ու բռնաբարել նրան
ԱշխարհԲրիտանիայում դատապարտվել է տեղի 35-ամյա բնակիչը, ով բարձրացել է իր հարևանի տուն և սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ։ Այս մասին հայտնում է Independent-ը։
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին՝ Լոնդոնում։ Տղամարդը ներխուժել է աղջկա ննջասենյակ, երբ նա քնած է եղել։ Արթնանալով՝ բրիտանուհին բղավել է, և տղամարդը դուրս է վազել տնից։
Դեպքից անմիջապես հետո աղջիկը ոստիկանություն է կանչել։ Տղամարդը ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Արդյունքում՝ դատարանը բրիտանացուն մեղավոր է ճանաչել ու դատապարտել 4 տարի 3 ամիս ազատազրկման։