Բելառուսում բժշկական ծառայությունները վճարովի կդառնան նրանց համար, ովքեր լքել են երկիրը
ԱշխարհԲելառուսի այն քաղաքացիների համար, ովքեր լքել են երկիրը, բժշկական ծառայությունները վճարովի կլինեն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ելենա Կրոտկովան, փոխանցում է Sputnik Բելառուսը։
«Բժշկական ծառայություններ կդառնան վճարովի այն համաքաղաքացիների համար, ովքեր չեն մասնակցում հարկմանը»,- ասել է նա։
Բելառուսի Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ երկրից մեկնած բելառուսները կվճարեն ատամնաբուժություն, պլանային հոսպիտալացման և այլ ծառայությունների համար։ Շտապ օգնությունը կտրամադրվի անվճար։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ պետք է տեսնել, թե երկիրը լքածներից ով է արժանի մնալու Բելառուսի քաղաքացի։