Բելառուսը նոր ԱԳ նախարար ունի
ԱշխարհԲելառուսի արտաքին գործերի նախարարությունը կգլխավորի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Ալեյնիկը։ Այս մասին հայտնում է «ԲելՏա» գործակալությունը։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Մակեյը, ով Բելառուսի ԱԳՆ-ն ղեկավարում էր 2012 թվականի օգոստոսից, մահացել է նոյեմբերի 26-ին։ Նա 64 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։
«Դե ո՞նց կարելի է նման մարդկանց ոչ հրապարակային նշանակել։ Այդ իսկ պատճառով ես ձեզ հրավիրել եմ, որպեսզի դա իսկապես հրապարակային լինի, ինչպես ընդունված է մեր երկրում»,- ասել է Լուկաշենկոն՝ ողջունելով Սերգեյ Ալեյնիկին ու ՌՕՈւ և ՀՕՊ զորքերի նոր հրամանատար Անդրեյ Լուկյանովիչին։
Ալեյնիկը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին բարձր վստահության համար։ «Դա հեշտ չի լինի», - ասել է Լուկաշենկոն: