Ահաբեկչություն՝ պետական մակարդակով. ադրբեջանցի պատգամավորն Արցախին սպառնացել է հրթիռային հարձակմամբ
ԱրցախԱդրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը Լեռնային Ղարաբաղին սպառնացել է հրթիռային հարձակմամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, հաղորդում է infoteka24․ru-ն։
«Եթե այս ազդանշանը (ճանապարհը փակելը - խմբ.) չի հասնում Վարդանյանին, Արայիկին և մյուսներին, ապա նրանք պետք է իմանան, որ Բաքուն կարող է ոչնչացնել հանքը օդից՝ հրթիռային ռումբի հարվածով։ Ոսկու խտանյութով մեքենաները կարելի է կանգնեցնել մայրուղում և ձերբակալել»,- գրել է նա։
Նա նաեւ սպառնացել է զրկել արցախահայությանն էլեկտրաէներգիայից ու գազից, որը հանրապետությունը ստանում է Հայաստանից մալուխների ու խողովակաշարերի միջոցով, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Դժվար թե նրանց ձեռնտու լինի հակամարտությունը հասցնել այն աստիճանի, որ Բաքուն ստիպված կլինի օգտագործել իր ձեռքի տակ եղած ուժեղ գործիքները»,- հայտարարել է Մուսաբեկովը։