Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են գործընկերության եւ հիբրիդային սպառնալիքների հետ կապված հարցեր
ԱշխարհՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի անվտանգության նոր մարտահրավերների գծով տեղակալ Ջեյմս Ապատուրայի հետ քննարկել է Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի գործընկերությանն ու հիբրիդային սպառնալիքներին վերաբերող հարցեր:
«Մենք արդյունավետ քննարկում ունեցանք Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության, էներգետիկ եւ կիբերանվտանգային, հիբրիդային սպառնալիքների, ինչպես նաեւ ծայրահեղ կարեւոր էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության շուրջ»,- երեքշաբթի Twitter-ում գրել է Հուսեյնզադեն։