Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ․ ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։
«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար։
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, հավելել են ՌԴ ՊՆ-ից։