Ամիսներ շարունակ երազում նման պատկերներ էի տեսնում․ Իվետա Մուկուչյան
ԺամանցԵրգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Եվս մեկ անմոռանալի երեկո եվրատեսիլյան պատմության մեջ: Ուրախ եմ, որ այդ պատմության մի մասն եմ: Թե բեմում, թե բեմից դուրս աշխատել եմ իրական պրոֆեսիոնալների հետ, որոնց աշխատանքի արդյունքն էլ երեկվա աննկարագրելի շոուն էր
Շնորհակալ եմ վստահության եւ նույնիսկ մանրուքներին այսքան մեծ ուշադրություն հատկացնելու համար
Անդրադառնալով առաջին կերպարիս՝ նշեմ, որ այն ինձ համար մեծ նշանակություն ունի:
Նախքան մրցույթն ամիսներ շարունակ երազում նման պատկերներ էի տեսնում (աչքեր, սիրտ): Մրցույթի համար charlesdevilmorin-ի՝ լեգենդար համարվող կերպարից ստանալու որոշում կայացրինք, որն իդեալական ձեւով կարված կլինի հատուկ ինձ համար՝ համապասխանելով բեմին եւ գործընկերներիս կերպարներին»։