Տղամարդը ձանձրույթից դրդված բանկ ու խանութ է թալանել
ԱյլԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը Օռլանդո քաղաքում բանկ ու խանութ է թալանել և որպես իր գործողությունների պատճառ նշել ձանձրույթը։ Այս մասին հայտնում է Times Now News-ը։
Առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում բանկ են ժամանել ոստիկանները այն բանից հետո, երբ նրանց հայտնել են, որ հանցագործը գանձապահին է փոխանցել մի թուղթ, որի վրա գրված են եղել «Հարձակում» և «Փող»:
Գանձապահը հավատացել է, որ կողոպտիչը զինված է և տվել է կանխիկ գումարը, ինչից հետո հարձակվողը դիմել է փախուստի։
Երկու օր անց՝ ժամը 19:00-ի սահմաններում, կասկածյալը մտել է գազալցակայանի մոտ գտնվող խանութ։ Նա վաճառողին տվել է մի գրություն, որտեղ գրված է եղել. «Տուր ինձ ամբողջ գումարը և մի տուփ սիգար, խնդրում եմ»: Կողոպուտի ժամանակ, որը հաջող է անցել, հարձակվողը ձեռքերը գրպաններում է պահել։ Ոստիկաններն առաջարկել են, որ այս կերպ տղամարդը փորձել է ձևացնել, թե ինքը զինված է։
Երբ երկու րոպե անց դեպքի վայր են ժամանել իրավապահները, տեսել են ավազակին, որը կանգնած էր բենզալցակայանի դիմաց՝ գողացված փողերով ու սիգարներով։ Ձերբակալվածը 45-ամյա Նիկոլաս Զապատեր-Լամադրիդն էր։ Նա իրեն մեղավոր է ճանաչել կատարված հանցագործությունների մեջ և հայտարարել, որ ձանձրույթի պատճառով է ավազակային հարձակումներ կատարել։
Երկու կողոպուտի ժամանակ էլ տղամարդը կրել է նույն սեւ գլխարկը՝ «Ոստիկանություն» մակագրությամբ եւ արեւային ակնոց։ Հանցագործը ձերբակալվել է։