Միջազգային թռիչքները շարունակվում են իրականացվել առանց Արցախի քաղաքացիների․ ԱՀ ՏԿԵ նախարարությունից
ՀասարակությունՍտեփանակերտ-Երևան իրականացվող կանոնավոր ուղեվորափոխադրումների խափանման հետևանքով ճանապարհին մնացած շուրջ 100 ուղևորի ԱՀ Տարածքային կառավարման և ենբթակառուցվածքների նախարարությունը` Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համատեղ, ժամանակավոր տեղավորել են Ստեփանակերտի և Գորիսի հյուրանոցներում ու հյուրատներում։ Այս մասին հայտնում են ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Ադրբեջանական շրջափակման պատճառով քաղաքացիներից շատերը, այդ թվում՝ անհապաղ բուժօգնության կարիք ունեցող հիվանդները, չեն կարողացել հասնել Զվարթնոց միջազգային օդանավակայան՝ արտերկիր մեկնելու նպատակով: Միջազգային թռիչքները շարունակվում են իրականացվել առանց Արցախի քաղաքացիների: Արցախի Հանրապետության միակ օդնավակայանը նույնպես չի գործում ադրբեջանական սպառնալիքների պատճառով: