Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ) Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավել Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին 

Գեղարքունիքի մարզպետը Չինաստանի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակը

Արտաքին Քաղաքական

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ մարզպետարանում ընդունել է ճանաչողական այցով մարզ ժամանած Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին, Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչին, ռազմական կցորդին, այլ պաշտոնյաների։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:
 
«Դեսպանին ներկայացրի Գեղարքունիքի մարզի պատմությունը, ՀՀ կառավարության աջակցությամբ մարզում իրականացվող բազմոլորտ ներդրումային ծրագրերը, մարզի տնտեսության ներուժը, ներկայացրի ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակը՝ հույս հայտնելով, որ Չինաստանը ևս կաջակցի՝ մարզի սահմանային հատվածներում ստեղծված անվտանգային խնդիրները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն։
  
ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգի այցը լավագույն սկիզբ կարող է հանդիսանալ համագործակցության ստեղծման և զարգացման համար։
 
Ինչպես գիտենք, այս տարի լրացավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս, չնայած որ հայ-չինական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն։ Այս տարիների ընթացքում հայ-չինական համագործակցությունը կայուն զարգացում է ապրել, և ես շատ կցանկանամ, որ ապակենտրոնացված համագործակցություն ստեղծվի Գեղարքունիքի մարզի և Չինաստանի Հանրապետության որևէ մարզի կամ քաղաքի միջև։
 
Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է այդ համագործակցության համար ստեղծել վստահելի հարթակ և իրականացվող ծրագրերին աջակցել հնարավորության և լիազորության սահմաններում:
 
Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգն էլ, իր հերթին, պատրաստակամություն հայտնեց աջակցել ապակենտրոնացված համագործակցության ստեղծմանը, նշելով, որ վերջին 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերություններն ավելի բարձր մակարդակում են գտնվում։ ՉԺՀ-ն Հայաստանի հետ ունի տնտեսության ամենատարբեր ոլորտներում ստեղծված համագործակցություն և հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի հնարավորություններն ու ներուժը՝ ցանկություն կա նոր ձևավորվելիք համագործակցությունը ծավալել հատկապես գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում։
 
Այնուհետև ՉԺՀ դեսպանի և նրա ղեկավարած պատվիրակությանը ուղեկցել եմ Գավառի գյուղատնտեսական քոլեջ, որտեղ դիտարկեցինք կաթի և կաթնամթերքի վերամշակման, ավտոտրանսպորտային, անատոմայի և ֆիզիոլոգիայի լաբորատորիաների գործունեությունը, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում մասնակցեցինք տեղի դպրոցականների ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված պատմական ակնարկի ներկայացմանը՝ նվիրված Չինաստանի Հանրապետության պատմությանը և մշակույթին: Դեսպան Ֆան Յոնգի աջակցությամբ կկազմակերպվի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների՝ չինարենի ուսումնառության գործընթացը, դպրոցին կտրամադրվի չինարեն գրականություն, իսկ լավագույն աշակերտները կխրախուսվեն։
 
Այցը եզրափակվեց Գավառի Արծվաքար թաղամասում գործող Միքայելյանների ընտանեկան պանրի արտադրամասում, որտեղ հյուրերը ծանոթացան տեղում արտադրվող պանրի տեսակների պատրաստման եղանակներին։
 
Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հրավերով առաջիկայում կայցելենք Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատուն՝ քննարկելու անելիքները»,- նշված է գրառման մեջ:
 
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից
Ամենադիտված