Զելենսկին խնդրել է 12 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային՝ երկիրը վերականգնելու համար
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Փարիզում ուկրաինական պետությանն աջակցելու միջազգային համաժողովի մասնակիցներին՝ խնդրելով 12 միլիարդ եվրո հատկացնել երկրում օբյեկտների վերականգնման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես հրավիրում եմ բոլորիդ միանալ հիմա, այդ թվում՝ Ֆրանսիայի հովանու ներքո Չերնիգովի շրջանում: Ընդհանուր առմամբ ռազմական գործողություններն ազդել են 11 շրջանների տարածքների վրա։ Մեր վերականգնման ծավալն ընդգրկում է ավելի քան 50,000 օբյեկտ, ինչը կազմում է ավելի քան 12 միլիարդ եվրո»,- ասել է Զելենսկին համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Այս համաժողովը տեղի է ունեցել երեքշաբթի, դեկտեմբերի 13-ին։