ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
Արտաքին Քաղաքական
Մենք հստակ հայտարարել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր հումանիտար հետևանքներ ունի և ձգձգում է խաղաղության գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Էներգետիկ ենթակառուցվածքների ցանկացած կասեցում, և մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների կասեցման մասին հաղորդումներ, կարող է սրել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամիսներին։ Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը [վնաս] պատճառելը»,- ասել է Փրայսը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան