Ոմն Գեւորգ խաբեությամբ սեփականատիրոջից վերցրել է վաճառվող ավտոմեքենան, ու մինչ օրս չի վճարել
ԻրավունքԴեկտեմբերի 13-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ «Լիստ.ամ» կայքում տեղադրած իր ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարության միջոցով նոյեմբերի 17-ին ծանոթացել է ոմն Գևորգի հետ, ինչից հետո նա եկել է Թալին և խաբեությամբ վստահությունը չարաշահելով՝ վերցրել է ավտոմեքենան ու պարտավորվել մինչև դեկտեմբերի 10-ը վճարել 400 000 դրամ, սակայն մինչ օրս չի վճարել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը:
33-ամյա տղամարդը դեկտեմբերի 13-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերվել և տարվել է Թալինի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: