Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին 

«Զարթոնք»-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից ցեղասպանության փորձը և ՀՀ իշխանության անգործությունը

Քաղաքական

«Զարթոնք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կապն ապահովող միակ միջանցքը փակելու և հումանիտար աղետին ձգտող ադրբեջանական նենգ քայլը հերթական անգամ ապացուցում է, որ

• ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ ապահովելու հայ ազգի անվտանգությունը Արցախի Հանրապետության տարածքում.

• ադրբեջանական իշխանությունը մտադիր չէ պահպանելու իր կողմից ստորագրած փաստաթղթերով սահմանված պայմանավորվածությունները:

Կուսակցության գործադիր մարմինը գտնում է, որ ադրբեջանական իշխանության կազմակերպած այս գործընթացը (փորձը) տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի (1948թ.) 2-րդ հոդվածում նշված միջազգային հանցագործության սահմանման ներքո:

Միջազգային կառույցների և պետությունների քաղաքական ճնշումների բացակայության պայմաններում, Արցախը սնուցող միակ զարկերակը փակելու գործի հաջողումը ադրբեջանական իշխանության կողմից համարվելու է ցեղասպանության արտոնություն:

Կուսակցության գործադիր մարմինն այս իրավիճակի պատասխանատու է համարում նաև Հայաստանի իշխանությանը, որը տարբեր իրավական ակտերով պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի պաշտպանության հարցում, սակայն դրսևորում է հանցավոր անգործություն:

Մասնավորապես ՀՀ Գերագույն խորհրդի 08.07.1992թ. Հ. Ն-0663-1 որոշմամբ Հայաստանը պարտավորվել է «Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը», իսկ ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1-ին կետով խոստացել է, որ ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին:

2020թ. պատերազմից հետո ի հակասումն 09.11.2020թ. ստորագրված եռակողմ հայտարարության պահանջների Հայաստանի իշխանության կողմից միակողմանի զիջումները (Շուռնուխի, Որոտանի ճանապարհի և այլ բնակավայրերի), ինչպես նաև ադրբեջանական իշխանության ներկայացուցիչների ծավալապաշտական հայտարարությունների ներքո թշնամասիրական, կեղծ խաղաղասիրական քաղաքականություն վարելը վնաս է հասցնում հայ ազգի բարոյահոգեբանական վիճակին՝ թշնամուն գռգռելով անցնել գործողությունների:

Ի խախտումն ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի պահանջի, Հայաստանի Հանրապետության վրա 2022թ. սեպտեմբերի 13-ին զինված հարձակման ժամանակ ՀՀ կառավարությունը չի հայտարարել ռազմական դրություն, ինչը նույնպես խանգարել է միջազգային կառույցների և պետությունների ներգրավմամբ Հայաստանի ինքիշխան տարածքից ադրբեջանական ուժերին դուրս վռնդելու գործընթացին:

Հակաժողովրդավարական մեթոդներով, այդ թվում՝ ոստիկանական բիրտ ուժ կիրառելով, շինծու քրեական գործեր սարքելով, հանրությանը «տուգանքի մատերիալ» դարձնելով, այս իշխանությունը փորձում է վերացնել ազգային, հայրենասիրական կամ ազգային ինքնության պահպանման բոլոր հնարավոր դրսևորումները:

Վերոգրյալը հաշվի առնելով,

Նկատի ունենալով այն, որ Կուսակցության կողմից հնչեցվող «բանակցողին փոխելու պահանջի հրամայականը» հենց այս օրվա համար էր,

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝

1. Դատապարտում է ադրբեջանական իշխանության կողմից ցեղասպանության փորձը՝ միջազգային հանրությանը կոչ անելով լռությամբ հանցակից չլինել միջազգային հանցագործությանը.

2. Դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանության անգործությունը՝ կոչ անելով՝

- վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձին՝ հրաժարական ներկայացնել հնարավորություն տալով ազգային համախմբումով ձևավորվող ուժերին երկիրը դուրս բերել այս վիճակից.

- իշխանություններին՝ սատար կանգնել Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ հարցը հրատապ բարձրացնել միջազգային կառույցների առջև»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. Պուտին
Ամենադիտված