Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին Արարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակով Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ) Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է Զելենսկիին Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավել Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. Իոաննիսյան Ինդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը 

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը, ՊՆ ներկայացուցիչն ու ռազմական կցորդն այցելել են Գեղարքունիքի մարզ

Հասարակություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգն այցելել է Գեղարքունիքի մարզ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ֆան Յոնգին ընդունել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Հանդիպմանը մասնակցել են  նաեւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն մարտիրոսյանը, Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, ռազմական կցորդը, այլ պաշտոնյաներ։

Գեղարքունիքի մարզպետը դեսպանին ներկայացրել է  Գեղարքունիքի մարզի մասին պատմական համառոտ ակնարկ, ՀՀ Կառավարության աջակցությամբ մարզում իրականացվող բազմոլորտ ներդրումային ծրագրերը, մարզի տնտեսության ներուժը, ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով մարզի սահմանային բնակավայրերում ստեղծված իրավիճակը։

«Այս տարի լրացավ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս, չնայած որ հայ-չինական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն։ Այս տարիների ընթացքում հայ-չինական համագործակցությունը կայուն զարգացում է ապրել, եւ ես շատ կցանկանամ, որ ապակենտրոնացված համագործակցություն ստեղծվի Գեղարքունիքի մարզի եւ Չինաստանի Հանրապետության որեւէ մարզի կամ քաղաքի միջեւ։ Գեղարքունիքի մարզպետարանը պատրաստակամ է՝ այդ համագործակցության համար ստեղծել վստահելի հարթակ եւ իրականացվող ծրագրերին աջակցել հնարավորության եւ լիազորության սահմաններում»,-ասել է Կարեն Սարգսյանը:

Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել ապակենտրոնացված համագործակցության ստեղծմանը։

«Չինաստանը Հայաստանի հետ ունի տնտեսության ամենատարբեր ոլորտներում ստեղծված համագործակցություն, եւ, հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի հնարավորություններն ու ներուժը, ցանկություն կա, որ  նոր ձեւավորվելիք համագործակցությունը ծավալենք հատկապես գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտում»,-ասել է Ֆան Յոնգը։

Այնուհետ ՉԺՀ դեսպանին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը Գեղարքունիքի մարզպետն ուղեկցել է  Գավառի գյուղատնտեսական քոլեջ, որտեղ հյուրերը  ծանոթացել են կաթի եւ կաթնամթերքի վերամշակման, ավտոտրանսպորտային, անատոմիայի եւ ֆիզիոլոգիայի լաբորատորիաների գործունեությանը։ Այցի հաջորդ կանգառը եղել է  Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ  հյուրերին ներկայացվել է տեղի դպրոցականների ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված պատմական ակնարկը՝ նվիրված Չինաստանի Հանրապետության պատմությանը եւ մշակույթին: Ինչպես հավաստել է դեսպան Ֆան Յոնգը՝ իր իսկ  աջակցությամբ այստեղ կկազմակերպվի  չինարեն լեզվի ուսուցման գործընթացը, դպրոցին կտրամադրվի չինական գրականություն, իսկ լավագույն աշակերտները կխրախուսվեն։

Այցը եզրափակվել է  Գավառի Արծվաքար թաղամասում գործող Միքայելյանների ընտանեկան՝ պանրի արտադրամասում, որտեղ հյուրերը ծանոթացել են  տեղում արտադրվող պանրի տեսակների պատրաստման եղանակներին։

 Ֆան Յոնգի հրավերով առաջիկայում մարզպետ Կարեն Սարգսյանը կայցելի  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատուն` համատեղ քննարկելու ապակենտրոնացված համագործակցության մեկնարկի հետ կապված  առաջիկա անելիքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո Մեծապես կարևորում ենք Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը՝ Սալամին ԱՄՆ ներգաղթի ծառայության գործակալները Սիեթլի օդանավակայանում՝ ինքնաթիռի մոտ, երկու մարդու են ձերբակալել Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Նոյեմբերի 20-ին Փարիզում` Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հայ լեզվաբանության 13-րդ միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստըԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) ՌԴ ինչ-որ պետական հիմնարկի պահակի աշխատող, Պիպո մականունով այս անձը նենգաբար ստում է՝ խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին. Հենրիխ Դանիելյան Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում
Ամենադիտված